▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարևոր տեղեկություններ եմ ուզում հայտնել, որոնք փոխանցել է մեր հետախուզությունը. ԱՀ նախագահի խոսնակ

«Մի քանի կարևոր տեղեկություններ եմ ուզում հայտնել, որոնք մեզ է փոխանցել մեր հետախուզությունը: Պարզվում է՝ այս օրերի ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Սրանք հստակ հետախուզական տվյալներ են և շատ կոնկրետ կարող ենք հայտարարել, որ միայն մի ուղղությամբ 148 այլազգի զինվոր է զոհվել: Մի քանի հարյուր զոհեր կան ազգությամբ թալիշների շրջանում, ինչը, ըստ մեր հետախուզության տվյալների, շատ լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ»,- այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարեց ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին