▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարգավորումները փոփոխվում են, որովհետև մեր կյանքն էլ է փոփոխվում. Ավանեսյանը՝ «Զարյա 3» նռնակների կիրառման թույլտվության մասին

Հրամաններն ընդունելու որոշակի ընթացակարգ կա. պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը, որոշակի փոփոխություններ ենք իրականացրել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու է հետին թվով հրաման արձակել, որպեսզի ոստիկանությունը կարողանա օգտագործել «Զարյա 3» տեսակի նռնակներ։

«Որևէ հետին թիվ չկա, չեմ կարծում, թե այստեղ ինտրիգ կա»,-ասաց նախարարը։

Նա ասաց, թե չի կարծում, որ դրա համար հատուկ հիմնավորում պետք է ներկայացնի։

«Կառավարության որոշումները, նախարարի հրամանները և մեր կարգավորումները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են, որովհետև մեր կյանքն էլ փոփոխվում է»,-ասաց Ավանեսյանը՝ նշելով, թե կապ չի տեսնում այդ որոշման փոփոխման և հունիսի 12-ի դեպքերի հետ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին