▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարին Տոնոյանն իր որդու հարցով դիմում է Սասուն Միքայելյանին

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանըում որդին զոհվել է Արցախյան երկրորդ պատերազմումֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկրապահ կամավորականների միության

նախագահ Սասուն Միքայելյանին,

Հասցե։ՀՀ, քԵրևան, Արշակունյաց 22

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական

բարեգործական հիմնադրամի տնօրեն

«Որդուս» հկ-ի նախագահ Կարին Տոնոյանից,

Հասցե։ Հայաստան, Երևան

Մոսկովյան փող. նրբ., 3/2 շենք

Հարցում

Պարոն Միքայելյան,

հիմք ընդունելով «ՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի պահանջները՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին

1.Ի՞նչ կապ և կամ առնչություն է ունեցել Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանը ԵԿՄ-ի հետ,

2.Արդյո՞ք Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանը հանդիսանում էր ԵԿՄ անդամ

3.Ի՞նչ հիմքով է Նա զորակոչվել և մասնակցել սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված զինված ընդհարումներին,

4.Ի՞նչ զենք և զինամթերք է հատկացվել Նրան պատերազմական գործողություններին մասնակցելու համար,

5.Ո՞ւմ հրամանատարության ներքո է Նա մասնակցել զինված գործողություններին։

Խնդրում եմ կից ներկայացնել նաև սույն հարցման պատասխանների հետ առչնություն ունեցող փաստաթղթեր, եթե այդպիսիք առկա են։

/Հարցումն ուղարկված է նաև փոստային և էլեկտրոնային տարբերակներով/»:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին