▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարճ ասած, ՌԻՊ MIP կամ RIP ՄԻՊ. Ռուբեն Մելիքյան

Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը:

http://asekose.am/filemanager/uploads/2022/01/week-3/mip.jpg

Նա նշել է. «ՔՊ-ն 68 ձայնով ընտրեց իր իրավունքների պաշտպանին։ Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։

Այսպես ՄԻՊ չեն ընտրում։ Այսպիսի ՄԻՊ-ը լեգիտիմություն ու հեղինակություն չի ունենում ի սկզբանե։

Կարճ ասած, ՌԻՊ MIP (կամ RIP ՄԻՊ)։

ՀԳ. Հիշեցնեմ, որ քպ ՄԻՊ-ը պաշտոնը ստանձնելու է փետրվարի 23-ին։ Մինչ այդ շարունակելու է պաշտոնավարել ՀՀ ՄԻՊ-ը»։

Հիշեցնենք, որ ՄԻՊ ընտրության համար առաջադրվել էր Քրիստիննե  Գրիգորյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել նրա թեկնածությանը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին