▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարող եք չկասկածել՝ Վարդան Հովհաննիսյանն այն նույն մարտական ընկերն է, որին բոլորդ հարգել եք

Մեծ ուշադրությամբ և մանրակրկտորեն կարդացի ազատամարտիկ,ազնվագույն մարդ ու ընկեր, ճշմարտության ջատագով, անշահախնդիր, իր երկրի ու նրա խնդիրների համար միշտ սրտացավ հայ, Վարդան Հովհաննիսյանին վերաբերվող «Ազատամարտիկներ. «Արդյո՞ք Վարդան Հովհաննիսյանը մեր այն նույն մարտական ընկերն է, այն ազնիվ երիտասարդ տղան, որին բոլորս հարգում էինք» հարցազրույցը: 
Կարդացի և տխրեցի...Շատ տխրեցի և ոչ թե Վարդանի համար,ում ոչ ժամանակը,ոչ կյանքը,ոչ էլ մեկ ուրիշ բան անզոր են եղել փոխելու և մնացել է իր մարդկային բարձրակետում,այլ այն սպաների համար,ովքեր ժամանակին լինելով Վարդանի մարտական ընկերները,այսօր ճշմարտությունը ոտնատակ տալու գնով պիտակավորում են մի մարդու,ով հակառակ իրենց՝ համարձակություն է ունեցել ասելու ճշմարտությունը,համարձակություն է ունեցել խոսելու այնպիսի խնդիրների մասին,որոնց վրա արդեն 25 տարի է թաբու է դրված,համարձակություն է ունեցել բարձրացնելու քողը և ավելի տեսանելի ու իրական ներկայացնելու կերպարներ,որոնք կործանեցին մի ողջ երկիր ու ժողովրդի ճակատագիր և ոչ միայն մնացին անպատիժ,այլև վաստակեցին «հերոսի» կոչումներ... 
Պարզից էլ պարզ է երևում հարցազրույցի նպատակը,տրված հարցերի ակնկալվելիք պատասխանները և պատասխանների հռետորական ոճը:Շատ դեպքերում էլ շրջանցելով Վարդանի արտահայտած մտքերը,խուսափելով ուղղակի պարզաբանում տալ դրանց,սպաները անհաջող փորձ են անում սվաղել հարցը և խոսքը «կտուրն են գցում»,ինչպես ասում են... 
Ճանաչելով Վարդան Հովհաննիսյանին,պետք է ասեմ,որ Հայոց Բանակին վերաբերվող ցանկացած բացասական երևույթ, առաջինը հենց ցավ կպատճառեր նրան և ամեն մի ձեռքբերում՝ հպարտությամբ կլցներ այս իսկական հայրենասեր հայորդու՝ Վարդանի հոգին:Կարծում եմ սա հրաշալի գիտեն նաև նրա մարտական այս ընկերները,որոնք այսօր սպայական կոչումներ ունեն:Սակայն ակնհայտ պատվեր կատարող,նման հարցազրույց «կառուցած» այս մարդիկ ամեն բան արել են ծուռ հայելու մեջ ներկայացնելու Վարդանի սրտացավությունը արտահայտող մտքերը Բանակի վերաբերյալ: 
Հարգելի սպաներ,Վարդանի նախկին մարտական ընկերներ,զեկույցի նմանվող ձեր բացատրություններում Բանակի վերաբերյալ, դուք առաջ եք քաշել այնպիսի հարցեր,որոնք ոչ միայն Վարդանի կողմից երբեևէ չեն քննադատվել,այլև կազմում են մեր այսօրվա ունեցած բանակի զուտ արտաքին երեսը:Այդպիսի զեկույց դուք կարող էիք պատրաստել առնվազն նախագահի առաջ ներկայանալու համար,կամ որևիցէ մի ռազմական ժողովի ելույթ ունենալու նպատակով:Մինչդեռ Վարդանի բարձրացրած հարցերը զուտ մարդկային են,առօրիական,արդիական ու ճշմարիտ՝ սարսափելու աստիճան: 
Նրա բարձրացրած հարցերում,նկատառումներում մեր ազգի ցավն է,արյունաքամ եղող մեր հայրենիքի դանդաղ մեռնող մարմինը,որի համար կյանք ու արյուն է դրել նաև Վարդանը:Եվ եթե նա,ի պատիվ իրեն,մինչ օրս հավատարիմ մնալով իր հոգու ազնվությանն ու իր մաքուր խղճին,բարձրաձայնել է իր հազարավոր մարտիկ ընկերների հանդեպ իրականացված անմարդկային վերաբերմունքի,նրանց անտեսված լինելու,նրանց խնդիրների,նրանց գողացված փառքի,միտումնավոր կերպով նրանց անկյուն նետած լինելու մասին,այսինքն այն բոլոր խնդիրների,ինչի համար այսօր արդեն շատ ազատամարտիկներ իրենք են ելել հրապարակ և բարձրաձայնում,ապա դուք՝ հարգելի սպաներ, մոռացել եք ձեր վաղեմի ընկերներին ու նրանց խնդիրները մանավանդ:Նրանց,ովքեր ըստ ձեզ գուցէ« պետք է մնային բանակում, զինվորական 
կրթություն ստանային և այսօր բարձր պաշտոնների հասած կլինեին, բազմաթիվ մեդալներ, գուցե նույնիսկ գնդապետի կոչումներ կունենային»:Ասեմ նաև,որ ձեր կողմից Վարդանին ուղղված արված այս ակնարկն էլ պարզ ու հասկանալի և առաջ անցնեմ... Իսկ եթե չե՞ն ցանկացել մնալ բանակու՞մ...Ի՞նչ է,ուրեմն ապրելու,հարգվելու,գնահատվելու իրավունք չունե՞ն: 
Ասում եք, թե Բանակում այս տարիներին կան այսքան ձեռքբերումներ:Համաձայն ենք և ավելի քան՝ ուրախ ու հպարտ:Շատ զարմանալի ու ցավալի պետք է լիներ,եթե անցած երկու տասնամյակների ընթացքում ոչ մի ձեռքբերում չլիներ մի կառույցում,որը կոչված է պաշտպանելու հարաբերական անդորրի մեջ գտնվող մեր երկիրը:Բայց այդ ձեռքբերումների կողքին անընդունելի է,երբ ամեն շաբաթ մի նոր հայ զինվորի «ինքնասպան» լինելու մասին լուր է տեղ հասնում,երբ ամեն շաբաթ սևզգեստ է դառնում մի հայ մայր և այն էլ խաղաղ պայմաններում:Սա արդեն գալիս է ծածկելու բոլոր ձեռքբերումները,գալիս է թուլացնելու հայ զինվորի ոգին ու մարտունակությունը,,գալիս է բանակի հանդեպ ատելությամբ լցնելու երկրին կենդանի զինվոր տված,բայց որպես դիակ ետ ստացած ծնողների սիրտը:Իսկ ըստ ձեզ,ի՞նչ է,չխոսե՞նք այսպիսի իրականության մասին:Արգելվա՞ծ է:Ամեն բանի նայենք միայն վարդագույն ակնոցներո՞վ,որպեսզի դուք չվրդովվեք և Վարդանի քննադատությունները «ստորություն» չհամարեք:Խոսում եք ու իբր «պարզաբանում»պատերազմին մասնակցած 150 000 մասնակիցների լինել-չլինելու Վարդանի կողմից բարձրացված հարցը,չհասկանալու տալով,որ Վարդանի բերած թիվը ընդհամենը մի պարզ օրինակ է մատնանշելու համար այն երևույթը,որ այսօր իրական կռված կամավորների անունների կողքին ավելացվել են պատերազմի հետ բացարձակ կապ չունեցող հազարավոր անուններ,ովքեր հանգիստ խղճով գրպանում են երկրի համար ճակատ մեկնած ազատամարտիկների առանց այն էլ չնչին լումաները և այդ ազատամարտիկներից էլ բարձր են գոռում ու կուրծք ծեծում իրենց «կատարած հերոսությունների» մասին:Թվախաղով զբաղվելու և Վարդանի բերած թվերը «ճշտելու» պոխարեն,այ այս հարցի վերաբերյալ պետք է խոսեիք,պարոն սպաներ:Սա էր Վարդանի քննադատության իմաստը,ոչ թե թվեր ճշտելը... 
Կոչ եք անում Վարդան Հովհաննիսյանին« ուշքի գալ,սթափվել»...Չնայած այդ «կոչ»-ի տակից ավելի շատ զգուշացումի,լռություն պարտադրելու շունչ է զգացվում:«ՈՒշքի գալ,սթափվել»...ԻՆՉԻ՞Ց: Իրականությունը բարձրաձայնելու՞ց,այն՝ ինչ նաև ինքներդ պետք է անեիք,բայց լռեցիք այսքան տարիներ,կուլ տվեցիք վիրավորանքները,հարմարվեցիք վերջապես... 
Մի՞թե չէք հասկացել մինչ օրս,որ Վարդան Հովհաննիսյանը ձեր տեսակին չի պատկանում և եթե նա Հայաստան էլ վերադառնա,նրա տեղը ձեր կողքին չի լինելու երբեք,այլ իր իրավազրկված ազատամարտիկ ընկերների կողքին,որոնց ցավերով այսքան տարիներ տառապում է այս ազնիվ հայորդու սիրտը:Կարող եք չկասկածել՝ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՁԵՐ ԱՅՆ ՆՈՒՅՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆ Է, ԱՅՆ ԱԶՆԻՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱՆ, ՈՐԻՆ ԲՈԼՈՐԴ ՀԱՐԳԵԼ ԵՔ:Եվ եթե որևէ բան 'ոխվել է այս տարիներին,այդ դուք եք փոխվել,պարոնայք սպաներ,կամ՝ գուցէ ժամանակին լավ չեք ճանաչել ձեր մարտական ընկեր Վարդան Հովհաննիսյանի մաքրամաքուր ու անկաշառ հոգին:Այո,շատերի համար է այսօր զարմանալի,պարոն սպաներ,տեսնել,թե ինչպես է համատարած աղբի մեջ մեկը ՄԱՐԴ մնում,առանց կեղտոտվելու...ԵՎ հետո, եթե Վարդանը լինելով Հայրենիքից հեռու,չի հասցրել ամբողջովին տեղյակ լինել Բանակի ձեռքբերումների մասին,ապա դուք,հարգելի սպաներ,լինելով հենց Հայրենիքում,չեք էլ նկատել ու տեղյակ եղել,թե ինչքան խնդիրներ ունեն ձեր նախկին ընկեր ազատամարտիկները,թե ինչ աստիճան են առհամարհված ու անտեսված նրանցից շատերը,թե ինչ ստորացումների են ենթարկվել նրանք մինչ օրս:Ձեզ չի էլ հետաքրքրել,որ նրանցից շատերը այսօր տանիք անգամ չունեն իրենց գլխի վերևում,որ նրանց երեխաները քնում են կիսասոված,որ իրենք հասարակ բուժման ծախսեր հոգալու խնդիր ունեն...Լինելով նրանց կողքին,չեք էլ նկատել այս բոլորը,որովհետև ձեզ հրամայված է եղել,հասկացրել են ձեզ,որ պետք է զբաղվեք երկիրն ու ժողովրդին թալանած,հազարավոր ազատամարտիկների դավադրաբար զոհ լինելու պատճառ դարձած,երկրի տարածքները փոխհամաձայնությամբ թշնամուն հանձնած «քաջ սպարապետի» փառաբանմամբ:Հետաքրքիր է,եթե վաղը ճտշմարտության ժամանակները գան,ի՞նչ պատասխան եք տալու սերունդներին,խաբված սերունդներին:Ի՞նչ պատասխան եք տալիս ինքներդ ձեր խղճի առաջ,երբ մենակ եք լինում ինքներդ ձեզ հետ... 
Մինչև ե՞րբ պետք է շարունակվի երկրում խաբեության,կեղծիքի այս հաղթարշավը... 
Վատ եք ճանաչում մեր ժողովրդին,հարգելի սպաներ,շատ վատ:Մի մոռացեք երբեք,ժողովուրդը հիշողություն ունի և այսօրվա նրա լռությունը անցյալի հուշերի վերաբերյալ՝ չի նշանակում հիշողության կորուստ:Վաղ թե ուշ խոսելու է ժողովուրդը,տալու է կատարվածի իրական գնահատականը և այն ժամ,իրենց պատվանդաններից ցած են գլորվելու սուտ կուռքերը ու նրանց անկումը լինելու է ավելի ահավոր,քան թե նրանց ապրած կյանքն էր ու կատարած սև գործերը... 
Վարդան Հովհաննիսյանի ու նրա նման հազարավորների երկրում չգտնվելը նրանց ամոթը չէ,այլ նրանց և ողջ ազգի ողբերգությունն է,որի առաջ աչք փակեցիք ու շարունակում եք փակել, պարոն սպաներ:Մինչդեռ դուք էիք,ազգի նվիրյալներդ,որ մի-մի Վարդան Հովհաննիսյան դարձած,ձեռք-ձեռքի տված պետք է դեմ ելնեիք ստին,խաբեությանը,կեղծիքին և երկրում՝ ձեր իսկ արյամբ ազատագրված երկրում հաստատեիք արդարություն:Դուք էիք, որ պետք է մերժելով մերժեիք սրիկաների, ազգի նվիրյալ զավակներին ոչնչացնողների, երկիրը թալանողների, ժողովրդի արյունը ծծողների հետ ձեռք-ձեռքի տալ, դուք էիք, որ պետք է քանդեիք բոլոր սուտ կուռքերի ու սարքովի «հերոսների»պատվանդանները՝ հանուն ձեր զոհված ընկերների հիշատակի և ոչ թե պանծացնեիք նրանց,դարձնելով ինքներդ ձեզ խաբեության էժանագին վկաներ... 
Ահա թե ինչով է տարբերվում ձեզանից Վարդան Հովհաննիսյանը:Եվ «բնական» է,որ ձեր տեսակը նրան հասկանալ չի կարող...
Եթե իրոք Վարդան Հովհաննիսյանի գրածները ոչինչ չասող անհասկանալի բառակույտեր են, ինչպես ինքներդ եք գնահատում, ապա մի մոռացեք, որ նրա հավաքած բոլոր փաստագրական տեսագրությունները իրավազրկված ազատամարտիկների վերաբերյալ,ավելի քան իրական են ու բազմախոս,որոնք երբեք ոչ մի ձևով ժխտել չեք կարող: 
ՍՐԻԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԴ ԲՈԼՈՐՆ ԱՆՏԵՍԵԼՆ ՈՒ ԺԽՏԵԼՆ Է... 

Սվետլանա Մարգարյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին