▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարող եք հետևել, թե ինչպես է Մատենադարանը գիտական կառույցից վերածվում վարձով դահլիճ հանձնող հիմնարկի»

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս լուրը միայն մի լավ կողմ ունի, մարդ ես, կարողա Խզմալյանի տեղը մի քիչ խելքը գլխին փոխնախարար նշանակվի (չնայած դժվար է հավատալ):
Վատ ու համակարգային կողմերից էլ նշեմ, որ Մատենադարանի տնօրենի ընտրության կարգն ու ձևը համապատախանացրել էին Խզմալյանին, ինչպես դա ավել էր ԿԸՀ-ի և ոչ միայն ԿԸՀ-ի դեպքում: Խզմալյանը չէր կարող դառնալ Մատենադարանի տնօրեն, քանի որ չուներ դոկտորի գիտական աստիճան: Բայց օգնության եկավ «պողպատե մանդատը»:
Կարող եք հետևել, թե ինչպես է Մատենադարանը գիտական կառույցից վերածվում դահլիճ վարձով հանձնող հիմնարկի»: 

Հիշեցնենք, որ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի՝ Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանին միաձայն ընտրել է Մատենադարանի տնօրեն։ Մատենադարանի տնօրենի ընտրության բաց մրցույթ էր հայտարարել հունիսի 26-ին։

Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթեւոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։

Ավելի ուշ Արծրունի Սահակյանը ինքնաբացարկ էր հայտնել։ Պայքարն ընթանում էր Կարեն Մաթեւոսյանի և Արա Խզմալյանի միջև։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին