▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին եւ օպերատիվ ծառայողին

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում ԱԱԾ-ի իրականացրած գործողությունների ժամանակ այսօր՝ ապրիլի 9-ին կաշառք վերցնելու համար ձերբակալվել են բաժանմունքի պետ, պետի տեղակալը եւ օպերատիվ ծառայողը։ Այս մասին հայտնում է Araratnews.am-ը։

Ըստ կայքի՝ հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի բաժանմունքի պետի, տեղեկալի և օպերատիվ ծառայողի աշխատասենյակներում իրականացվել է խուզարկություն, նրանք ձերբակալվել են կաշառք վերցնելու համար։

Ավելի վաղ Asekose.am-ը հայտնել էր, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել էր։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին