▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կասի՝ սկայպի կամեռան հեծանիվի վրա էր կպցրած, քշելուց ընկել, կորել ա». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա կորոնավիրուսը տնական արաղի մեջ հատիկ-հատիկ դիզինֆեկցիա կանի ու տեսակապով կմասնակցի հանդիպմանը։ Կամ ստիպված կլինի պատմել, որ սկայպի կամեռան հեծանիվի վրա էր կպցրած, վերջին անգամ քշելուց ընկել կորել ա, իսկ հեռախոսն էլ չի աշխատում, քանի որ Հովիկ Աղազարյանի սկրինշոտերի հետ վիրուս էր լցվել մեջը»:

***

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապով կկարողանա մասնակցել ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 26-ին։ «Ցավոք, Հայաստանի վարչապետ Փաշինյանն այսօր չի կարողանա մասնակցել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Գիտեք, նա ինքն էր հայտարարել, որ կորոնավիրուսի դրական ախտորոշում է ունեցել, որոշել է մեկուսանալ։ Բայց մենք հույս ունենք, որ արդեն վաղը նա կկարողանա մասնակցել տեսակապի միջոցով»,- հայտնել է Դմիտրի Պեսկովը։

***

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը. «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին