Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել:
Ժամը 23.45-ին ոստիկանության ծառայողները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30 և 26 տարեկան երկու երիտասարդի:
Armtimes.com-ի տեղեկություններով՝ ձերբակալվածներն են ֆուտբոլիստներ Գոռ և Էդգար Մալաքյանները:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Բերման ենթարկված երիտասարդները ձերբակալվել են: