▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաթիլ-կաթիլ մեր մեջ սերմանվող ստեր․․․Բագրատ սրբազան

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Բագրատ սրբազանի խոսքը կիրակնօրյա պատարագից հետո 

Կաթիլ-կաթիլ մեր մեջ սերմանվող ՍՏԵՐ․

Առաջինը՝ ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՈՒ ՏԿԱՐ ԵՆՔ,

մենք չենք կարող ոչինչ անել, անկարող ենք, և, բնականաբար, այս վիճակը և սրանից բխող ճարահատյալ, վերջացած, ստորացած, այսպես կոչված «խաղաղությունն» է մեր բաժինը։ Դե որովհետև մենք թույլ ենք, տկար ենք, անկարող ենք։

Հարցրեք իրար առանձնության մեջ՝ դուք թույլ ու տկար ե՞ք։ Խոսեք իրար հետ դրա մասին։

Եթե մենք թույլ ու տկար ենք, ի՞նչ գործ ունեն մեր տղաները ամբողջ սահմանագծի եզերքով, ի՞նչ գործ ունեն սահմանապահ գյուղերում ապրող մեր սիրելի հայրենակիցները։

Մենք, որ տավուշեցիներ ենք, որևէ ժամանակ մեր մեջ չի տկարացել այդ զգացումը, մենք ՊԱՏԻՎ ենք զգացել և պատվի հետ միասին այդ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ, որ ապրում ենք այստեղ, ապրում ենք սահմանագծին, ոչ ոք և ոչինչ չի՛ կարող գողանալ այդ պատիվը մեզնից։

Հիմա ի՞նչ պատահեց։ Ո՞վ ներդրեց այդ թույնը մեր կյանքում՝ մենք տկար ենք, թույլ ենք, անկարող ենք, անպատիվ ենք և, հետևաբար, նաև այդ ստորացած, մուրացիկ խաղաղության ճարահատյալ վկաներն ենք։

Թույլերի բաժինը ողորմություն խնդրելն է, ոտնատակ գնալն է, ի վերջո, կամ տունը լքելն է, փախուստը։

Ես խնդրում եմ ձեզ․ երբեք չդառնա՛ք այդ սուտը փոխանցողը, երբեք չխոսե՛ք դրա մասին։

Հակառակն է ճիշտը․ այն մարդը, ով ճանաչում է իր ազգը, իր ինքնությունը, իր ներքին աշխարն ամբողջությամբ՝ ճշմարտությամբ, խորությամբ, նա չի՛ կարող խոսել թույլ լինելու, տկար լինելու, անկարող լինելու մասին։ Ես չեմ խոսում հիմար և արկածախնդիր լինելու մասին։

Ես խոսում եմ այն ուժի, կարողության, զորության մասին, որ բխում է մեր ազգի ներքին աշխարհից և մեր՝ Աստծում հետևելուառաջին պայմանն է․ ՉԿԱ ՀԱՎԱՏՔ ԱՌԱՆՑ ԶՈՐՈՒԹՅԱՆ, այդպիսի հավատքը սուտ է և կեղծ, ՉԿԱ ՀՈՒՅՍ ԱՌԱՆՑ ԶՈՐՈՒԹՅԱՆ, ՉԿԱ ՍԵՐ ԱՌԱՆՑ ԶՈՐՈՒԹՅԱՆ, ՉԿԱ ՆԵՐԵԼ ԱՌԱՆՑ ԶՈՐՈՒԹՅԱՆ, բոլորի հիմքը զորությունն ու կարողությունն է։ Հակառակը՝ մուրացկանությունն է։

Խնդրում եմ, չլինեք այդ ստի փոխանցողը, ձեր տներում, ձեր փողոցներում, աշխատավայրում, որևէ տեղ չխոսեք դրա մասին։ Հակառակը պեղեք, հակառակը ասեք։

Այս թույնը մեզ կաթեցվում է անտեսանելի կերպով, մենք էլ չենք հասկանում, թե ինչպես ենք դառնում դրա գործիքը։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին