▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայացավ Պանթեոն-Եռաբլուր-Ծիծեռնակաբերդ արշավը

Դավիթ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Պանթեոն-Եռաբլուր-Ծիծեռնակաբերդ 2023

2023 թ. յունուարի 8 ին տեղի ունեցաւ ամենամեայ աւանդական Պանթեոն-Եռաբլուր-Ծիծեռնակաբերդ արշաւը (արդէն 6րդ անգամ!)։ 2018 թ. սկզբից Տիր կենտրոնի հիմնադիր Աղաջանեան Դաւիթի նախաձեռնութեամբ, ամեն տարուայ առաջին օրերին մի խումբ մտաւորականներ եւ նախաձեռնութեան համակիրներ մէկ օրում այցելում են Երեւանի 3 կարեւոր սրբավայրեր։

Միջոցառման նպատակը' Հայ մեծերին յարգանքի տուրք մատուցելն է եւ այդ ոգով Նոր տարին սկսելը։

Այս տարիների ընթացքում մեզ միացել են կրթութեան, գիտութեան, արուեստի, քաղաքական եւ հասարակական յայտնի գործիչներ։

ՄԻԱՍԻՆ!

Բոլոր լուսանկարները՝ Դավիթ Աղաջանյանի ֆեյսբուքյան էջում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին