▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«kazanchyan watches»-ն առիթից օգտվե՞ լ է

Պատերազմական գործողությունների արդյունքում Սիրիայից Հայաստան ներգաղթած մեր ընթերցողներից մեկի՝  Արարատ Չուրուկեանի՝ ASEKOSE.am-ին ուղարկված նամակն ամբողջությամբ ու առանց մեկնաբանությամբ  ներկայացնում ենք ստորև.  

«Հարգելի հայրենակիցներ,  ողջունում եմ «Արմենիա» հեռուստաընկերության՝ Սիրիայից վերջին տարիներին Հայաստանում հաստատված մեր գործարար հայրենակիցներին աջակցելու պատրաստակամությունը:  Ինչպես հայտնի է, հեռուստաընկերությունը գործարարներին իրենց արտադրանքն անվճար գովազդելու հնարավորություն է տալիս, ինչն իսկապես մեծ օգնություն է: Վստահ էի, որ խոսքը վերաբերում է նրանց, ովքեր Սիրիան լքել են պատերազմական գործողությունների պատճառով  և ովքեր  կորցրել են իրենց կայացրած բիզնեսը Հալեպում, Դամասկոսում և սիրիական այլ քաղաքներում: 

Սակայն վերջերս մի դիպվածով տարակուսեցի.  զարմանքս մեծ էր, երբ ազդագրերի շարքում նկատեցի նաև «kazanchyan watches» ժամացույցների սրահի գովազդը:

Հարց է ծագում՝ արդյո՞ք այս կարևոր ու ողջունելի նախաձեռնության հեղինակները չգիտեն, որ պատերազմական պայմաններում հարկադրաբար Սիրիայից  հեռացած, Հայաստանում նոր գործունեություն ծավալողներին   և Հայաստանի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկի ամենաթանկ հարկաբաժնում տարիներ առաջ խանութ բացած գործարարներին չի կարելի դնել նույն հարթության վրա: Չէ՞  որ նրանց կարգավիճակը նույնը չէ: Կամ միգուցե հենց  «kazanchyan watches» խանութի տնօրինությու՞նն է որոշել օգտվել առիթից, ինչը չափազանց հիասթափեցնող է: Հուսով եմ` իմ մտահոգությունը կհասկանաք, ոչ թե կընկալեք իբրև նախանձի դրսևորում»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին