▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կբարձրացնեմ Գևորգ Պետրոսյանին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից հեռացնելու հարցը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գևորգ Պետրոսյանը մաքուր ստեր է տարածում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասին:

Մասնավորապես, Պետրոսյանը պնդում է, թե նիստերը վաղուց չեն կայանում ու հեռակա են լինում (հա, իրարամերժ է, բայց դե Պետոսյանն է էլի): Նախ՝ հեռակա նիստն էլ է նիստ: Երկրորդը՝ արդեն օգոստոսի սկզբից նիստերն առկա են և գրեթե ամեն շաբաթ տեղի են ունենում կառավարության շենքում: Ընդ որում, Գևորգ Պետրոսյանն ստացել է բոլոր նիստերի հրավերները:

Այդ մարդը պարզապես իր վրայից գցում է պատասխանատվությունը և քաղաքական դիսկուրսն իջեցնում է պլինտուսից ներքև:

Ուրբաթ բարձրացնելու եմ Գևորգ Պետրոսյանին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից հեռացնելու հարցը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին