«Կցանկանայի, որ 2018-ի պահանջատեր ժողովուրդը նույն պահանջատիրությամբ այսօր էլ հանդես գար»,- այսօր՝ ջահերով երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Այդ ժողովրդին խոստացել էին կարճ ժամանակում Հայաստանը դրախտ դարձնել, չէ՞ ․․․ Ցավոք սրտի, այն ժամանակվա ոգևորությունն այսօր վերածվել է հիասթափության»,- նկատեց նա։ «Ցավոք սրտի 2018 թվականին ցնծացող ժողովուրդն այսօր ողբում է: Ողբում է կրկնապատկպված, եռապատկված Եռաբլուրում, ողբում է Արցախի մի մասը կորցնելու համար, մեր անպաշտպան սահմանների համար, կազմաքանդված բանակի համար։ Այս առումով, իհարկե, ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան ապրել եմ 2018 թվականի այս օրը»,- նկատեց նա։ Դիտեք նաև՝ |
«Կցանկանայի, որ 2018-ի պահանջատեր ժողովուրդը նույն պահանջատիրությամբ այսօր հանդես գար»․ Սերժ Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet