▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կեցցե՛ք տղերք, մենք ձեզ հետ ենք, մենք ձեզանով ենք ուժեղ». Սիմոն Մարտիրոսյան

Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես խստորեն դատապարտում եմ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունները ՀՀ պետական սահմանին՝ Տավուշի մարզի ուղղությամբ։

Հատկապես, անընդունելի է խաղաղ բնակչությանը թիրախավորելը, ինչը ցույց է տալիս ստոր թշնամու իրական դեմքը։ Մեր փառապանծ բանակի հզոր զինվորները հերթական անգամ ապացուցում են,որ տարածաշրջանի ամենահզոր և մարտունակ բանակը մերն է։
     Կեցցե՛ք տղերք, մենք ձեզ հետ ենք, մենք ձեզանով ենք ուժեղ։
     ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿԻՆ
     ՓԱՌՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ և ՍՊԱՅԻՆ
     ՓԱՌՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐ ԸՆԿԱԾՆԵՐԻՆ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին