▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենդանաբանական այգիները պետք է փակվեն. Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբևէ չեմ եղել որևէ քաղաքի, այդ թվում` Երևանի կենդանաբանական այգում, 1 դրամով չեմ հարստացրել կենդանիներին շահագործող ու փակի տակ պահող հաստատություններին։ Իմ անձնական կարծիքով` կենդանաբանական այգիները պետք է փակվեն․ մարդիկ իրավունք չունեն կենդանիներին հանել իրենց կենսամիջավայրից, կտրել ընտանիքներից ու պահել անազատության մեջ՝ փող աշխատելու ու զվարճանքի նպատակով։

Այս մի քանի օրերի քննարկումներում ինձ պակասում է Երևանի կենդանաբանական այգին փակելու շուրջ դիսկուրսը։ Եթե լինի նման հանրային պահանջ և աջակցություն, պատրաստ եմ փնտրել համակիրներ և քաղաքական աջակցություն՝ այս հարցով հանրային լսումներ կազմակերպելու և համապատասխան նախաձեռնությամբ հանդես գալու համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին