Երևանի Կենդանաբանական այգում կապիկ է ծնվել: Ինչպես իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Կենդանաբանական այգին, երկար սպասված արուն ծնվել է պավիան համադրիլների ընտանիքում:
«Նրա հայրը՝ Կրիկունը, Կենդանաբանական այգում վաղուց հայտնի Գուգոյի որդին է, իսկ մայրը Վրաստանից ժամանած Տոտոն», - հայտնում են Կենդանաբանական այգում:
Այժմ այգին առաջարկում է էջի հետևորդներին անուն ընտրել նորածին կապիկի համար: Քննարկվում են Չակի, Աբու, Նիկի, Ռաֆիկի և Ադրի տարբերակները: