▲ Դեպի վեր

Ուրբաթ, 14.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Կենտրոն վարչական շրջանում տիրող հերթական, խայտառակ կոռուպցիան․ Արթուր Չախոյան

Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․

Տասնյակ տարիներով աճած վայրի խաղողը, որը Երևանի կոլորիտի և մշակութային ժառանգության անբաժան մասն էր, բարբարոսոբար ոչնչացվեց:

Այն ոչնչացվեց հանուն մասնավոր շահի՝ անտեսելով քաղաքի բնապահպանական, պատմամշակութային և համայնքային արժեքները։

Սա առաջին դեպքը չէ, երբ Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տրամադրում, որի հետևանքով ոչնչացվում են կանաչ տարածքները։

Տարեցտարի կրկնվող նման դեպքերը փաստում են, որ Կենտրոն վարչական շրջանում կոռուպցիան դարձել է համակարգային, իսկ ձերբակալությունները և քննությունները ոչ միայն չեն լուծում խնդիրը, այլև քողարկում են դրա իրական խորությունը...

Հարց է առաջանում՝ երբ են պատասխանատվության ենթարկվելու այն պաշտոնյաները, ում ստորագրությունները կործանում են մեր քաղաքի բնությունն ու մշակույթը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին