▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեսօրին լրանում է 2457000-րդ օրը

 

2015թ․դեկտեմբերի 8-ի գրինվիչյան կեսօրին լրանում է աստղագիտական 2457000-րդ հուլյան օրը (Julian Date – JD 2457000)։ Այսպիսի ամսաթիվ հանդիպում է 1000 օրը մեկ անգամ։ 
Հուլյան ամսաթվերը պատմաբանների և աստղագետների կողմից նախկինում օգտագործվող Հուլյան պարբերաշրջանից սկսած օրերի շարունակական հաշվարկն են։ Հուլյան պարբերաշրջանը՝ 7980 տարի, ներմուծվել է նոր տոմարի հետ միասին 1583թ․։ Ներկա պարբերաշրջանը սկսվել է մ․թ․ա․ 4713թ․ հունվարի 1-ին կամ նոր տոմարով՝ 4714թ․ նոյեմբերի 24-ին։ 
Դրանք ներմուծվել են հաշվարկը հեշտացնելու համար, քանի որ յուրաքանչյուր օր իր անհատական համարն ունի, որով որոշվում է թե՛ տարին, թե՛ ամիսը և թե՛ ամսաթիվը։ Հուլյան օրը սկսվում է գրինվիչյան կեսօրից։ Ավելին, տասնորդական կոտորակների միջոցով արտահայտվում են նաև ժամը, րոպեն, վայրկյանը և վայրկյանի ցանկացած մասը, այնպես որ մեկ թվով՝ հուլյան օրով, կարելի է արտահայտել ժամանակի ցանկացած պահ։ Օրինակ, քանի որ մեկ օրվա մեջ պարունակվում է 86400 վայրկյան, ապա՝ հուլյան ամսաթիվը գրելով 1/100000-ի ճշտությամբ, տալիս ենք 1 վայրկյանից էլ ավելի ճշգրիտ ժամանակ։ 
Աստղագետների մոտ սա հատկապես տարածված է փոփոխական աստղերի դիտումներն ամրագրելու համար, որից հետո համեմատությունների միջոցով հնարավոր է դառնում հետևել նրանց փոփոխականության տարբեր փուլերին։ Հուլյան օրերով յուրաքանչյուր անհատ կարող է հաշվարկել իր ծննդյան օրը։ Օրինակ, Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908թ․ սեպտեմբերի 18-ին, որը համապատասխանում է 2418203-րդ հուլյան ամսաթվին, իսկ Հայաստանի Հանրապետության անկախության օրը (1991թ․ սեպտեմբերի 21) հուլյան 2448521-րդ օրն է։
Հայկական աստղագիտական ընկերություն

2015թ․դեկտեմբերի 8-ի գրինվիչյան կեսօրին լրանում է աստղագիտական 2457000-րդ հուլյան օրը (Julian Date – JD 2457000)։ Այսպիսի ամսաթիվ հանդիպում է 1000 օրը մեկ անգամ։ Հուլյան ամսաթվերը պատմաբանների և աստղագետների կողմից նախկինում օգտագործվող Հուլյան պարբերաշրջանից սկսած օրերի շարունակական հաշվարկն են։ Հուլյան պարբերաշրջանը՝ 7980 տարի, ներմուծվել է նոր տոմարի հետ միասին 1583թ․։ Ներկա պարբերաշրջանը սկսվել է մ․թ․ա․ 4713թ․ հունվարի 1-ին կամ նոր տոմարով՝ 4714թ․ նոյեմբերի 24-ին։ Դրանք ներմուծվել են հաշվարկը հեշտացնելու համար, քանի որ յուրաքանչյուր օր իր անհատական համարն ունի, որով որոշվում է թե՛ տարին, թե՛ ամիսը և թե՛ ամսաթիվը։ Հուլյան օրը սկսվում է գրինվիչյան կեսօրից։ Ավելին, տասնորդական կոտորակների միջոցով արտահայտվում են նաև ժամը, րոպեն, վայրկյանը և վայրկյանի ցանկացած մասը, այնպես որ մեկ թվով՝ հուլյան օրով, կարելի է արտահայտել ժամանակի ցանկացած պահ։

Օրինակ, քանի որ մեկ օրվա մեջ պարունակվում է 86400 վայրկյան, ապա՝ հուլյան ամսաթիվը գրելով 1/100000-ի ճշտությամբ, տալիս ենք 1 վայրկյանից էլ ավելի ճշգրիտ ժամանակ։ Աստղագետների մոտ սա հատկապես տարածված է փոփոխական աստղերի դիտումներն ամրագրելու համար, որից հետո համեմատությունների միջոցով հնարավոր է դառնում հետևել նրանց փոփոխականության տարբեր փուլերին։ Հուլյան օրերով յուրաքանչյուր անհատ կարող է հաշվարկել իր ծննդյան օրը։ Օրինակ, Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908թ․ սեպտեմբերի 18-ին, որը համապատասխանում է 2418203-րդ հուլյան ամսաթվին, իսկ Հայաստանի Հանրապետության անկախության օրը (1991թ․ սեպտեմբերի 21) հուլյան 2448521-րդ օրն է։

Հայկական աստղագիտական ընկերություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին