Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չցանկացավ մեկնաբանել Արսեն Թորոսյանի այն հայտարարությունը, թե կարմրուկը հիվանդանոցի բուժաշխատողի միջոցով է տարածվել:
Օրեր առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Ավանեսյանը հայտարարել էր, որ կարմրուկի առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից:
Լրագրողների հարցին՝ ձեր հայտարարությունների մեջ հակասություն կա. այսինքն՝ կեղծ գրառո՞ւմ է արել Արսեն Թորոսյանը, սխալ բա՞ն է ասել, նախարարը չպատասխանեց և արագ հեռացավ:
«Կեղծ գրառո՞ւմ է արել Արսեն Թորոսյանը, սխալ բա՞ն է ասել». լրագրողները՝ Ավանեսյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet