Պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ իր հետ հանդիպման ընթացակարգ կա, եթե ցանկացողներ կան, թող դիմեն՝ Բագրատ Սրբազանն ասաց. «Այո՛, կհանդիպենք կալանավայրում։ Ես էլ գիտեմ, որ ընթացակարգ կա, կայցելեմ կալանավայր՝ հատուկ թույլտվությամբ, հիմա մեզ չեն թողնում այցելել, բայց էն ժամանակ կայցելեմ»,-ասաց Սրբազանը։
Դիտարկմանը, որ Փաշինյանը կալանավայրում չի՝ Սրբազանն արձագանքեց. «Բա որտե՞ղ է, այս պահին չե՞ք տեսնում որտեղ է։ Այս շենքն արդեն իսկ նա կալանավայր է դարձրել, նայեք՝ ինչքան ոստիկաններ կան»,-մատնանշելով կառավարութայն շենքը՝ ասաց նա։
Դիտեք նաև՝
***
Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները շարունակում են փակ պահել Կառավարության շենքի բոլոր մուտքերը, սպասում են, թե երբ է Փաշինյանը դուրս գալու։ «Դուրս արի, որտե՞ղ ես թաքնվել, թե հրաման ես տալու ծեծեն, ջարդեն ժողովրդին»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսքը ուղղելով Նիկոլ Փաշինյանին։ Նա ասաց նաև, որ կմնա շենքի մոտ այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը դուրս գա» |