▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կհեռանա, խելոք ա»․ Բագրատ Սրբազան

«Կհեռանա, խելոք ա»,- անդրադառնալով լրագրողի՝ Փաշինյանը չի պատրաստվում հեռանալ դիտարկմանը, ասաց Բագրատ Սրբազանը։ «Ինչպե՞ս՝ շատ բարի ճանապարհներով․․․ Շարժումը գնում ա»,- նշեց նա։

Վաղ առավոտվանից` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով՝ քաղաքացիները հավաքվում են Սուրբ Աննա եկեղեցու բակում։ «Կարևոր գործ ունենք անելու»,- ասել էր նա։

***

«Որ ասեմ՝ դատապարտելի է, քիչ է․ երեկ տեղի է ունեցել վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը։ Սեփական պետության այլևս չկառավարության ղեկավարը փորձեց արգելել Ամենայն հայոց հայրապետի մուտքը՝ Սարդարապատ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով կաթողիկոսի մուտքը՝ Սարդարապատի հուշահամալիր արգելելուն։ «Էս մարդկանց օրակարգում որևէ սկբունք, գաղափար, կարմիր գիծ, բարոյականություն չկա, կա մեկ բան՝ աթոռ»,- նշեց նա։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողներին ցույց տվեց հրավերը՝ համաձայն որի Փաշինյանը Սարդարապատում պետք է լիներ առավոտյան ժամը 08:30-ին․ «Որպես ԱԺ պատգամավոր՝ ինձ ուղարկվում են հաղորդագրություններ, թե կարևոր միջոցառումների ժամանակ ո՞ր ժամին և ո՞ւր պետք է գնալ: Հիմա իմ հեռախոսի մեջ կա այդ հրավերը, որ 08:30-ին Սարդարապատում պետք է սկսվեին միջոցառումները: Մարդը հստակ պլանավորած է եղել, որ պետք է գնա, հենց տեսել է, որ մենք այդտեղից գնում ենք, գաղտագողի նստել է մեքենան, որ արագ հասնի տեղ և մի նկար ստանա»,- նշեց նա։

***

«Եթե ինչ-որ մեկին թվում է, թե մենք Սահմանադրություն պետք է խախտենք ու հակասահմանադրական գործողություններ անենք՝ իշխանություններին հնարավորություն տալով պարետային ժամ մտցնել ու էս ամբողջ արածը ջուրը գցել, ուրեմն այստեղ անելիք չունի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Մենք խաղաղ անհնազանդության մեր ակցիաներն անում ենք ու շատ արդյունավետ։ Եթե մարդիկ մտածում են, որ մի ժամվա մեջ էս իշխանություններին, որոնք ամուր կառչած են իրենց աթոռներից ու աջակցվում են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, հնարավոր է ուղարկել իրենց տուն, չարաչար սխալվում են, դրա համար պետք է համբերություն ցուցաբերել»,- նշեց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին