▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կհեռանամ, կաշխատեմ որպես լրագրող, եթե իմ ժողովուրդը որոշի հեռացնել ինձ․ Փաշինյանը՝ RTS-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել շվեյցարական RTS հեռուստառադիոընկերությանը՝ անդրադառնալով հեղափոխությանը և իր՝ վարչապետ դառնալուն։

 

 

«Ես նույն մարդն եմ, ունեմ նույն առաքելությունը, ինչ 1 տարի առաջ, 2 տարի առաջ, 10 տարի առաջ»,-ասել է Փաշինյանը։ Ըստ վարչապետի՝  հեղափոխության իմաստն այն է, որ ՀՀ քաղաքացին միշտ հնարավորություն ունենա կառավարություն ընտրելու և կառավարությունը փոխելու:


«Իմ ներկա դերն ընկալում եմ որպես աշխատող, որին վարձել է ժողովուրդը որոշակի գործ անելու համար: Կշարունակեմ իմ առաքելությունն այնքան ժամանակ, որքան ժողովուրդը գոհ լինի իմ աշխատանքից: Իսկ երբ իմ ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես կհեռանամ, գուցե կաշխատեմ որպես լրագրող, գուցե նոր գրքեր կգրեմ», – ասել է Փաշինյանը:

Փաշինյանի  հարցազրույցը կարող եք դիտել այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին