▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիևը Բաքվին է մատակարարել Ղարաբաղում օգտագործված սպիտակ ֆոսֆորը. Ռոբերտ Մենենդես

Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆորի զինամթերք, որն օգտագործվել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների ժամանակ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։

Սպիտակ ֆոսֆորն օգտագործվում է ավիացիոն ռումբերի, ավիացիոն կասետային զինամթերքի, հրետանային արկերի, ականների, ինչպես նաև խառնուրդների համար: Հրկիզվող զենքերը սովորական զենքեր են, սակայն ՄԱԿ-ի 1980 թվականի Անմարդկային զենքերի մասին կոնվենցիայի երրորդ արձանագրությունն արգելում է դրանք օգտագործել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների դեմ, ինչպես նաև քաղաքացիական տարածքներում ռազմական օբյեկտների վրա հարվածների ժամանակ: Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում դասակարգել ֆոսֆորային ռումբերը որպես քիմիական զենք։

2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ժամանակ հայ-ադրբեջանական հակամարտության երկու կողմերը միմյանց մեղադրում էին ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մեջ։

Տեսանյութը կարող եք դիտել նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին