▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիեւում է ընտանիքս՝ հայրս, եղբայրներս, հորեղբայրներս ու հորաքույրերս, տատիկներս ու պապիկներս. Լոբոդա

Երգչուհի Սվետլանա Լոբոդան Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիայի հինգերորդ օրը տեսաուղերձ է ձայնագրել՝ կոչ անելով կագնեցնել այն, ինչ տեղի է ունենում։ Արտիստը, արցունքներն աչքերին, խոսել է իրավիճակի մասին։

«Չեմ կարողանում ինքս ինձ հավաքել եւ չգիտեմ՝ ինչ անել։ Ես ուզում եմ ասել, որ հիմա իմ երկրում՝ Ուկրաինայում, լայնամասշտաբ պատերազմ է ընթանում։ Մարդկանց սպասում են, նրանք ստիպված են թաքնվել նկուղներում, նրանք ուտելիք չունեն նրանց կողքին փոքրիկ երեխաներ են։ Փորձում են փախչել գնդակների, հրթիռների ներքո։ Կիեւում է իմ ընտանիքը՝ հայրս, եղբայրներս, հորեղբայրներս ու հորաքույրերս, տատիկներս ու պապիկներս։ Ես նրանք թաքնվում են նկուղներում, մետրոյում, քանի որ մենք առայժմ չենք կարող նրանց դուրս բերել, դա վտանգավոր է»,- ասել է Լոբոդան։

http://asekose.am/filemanager/uploads/2021/11/week-1/loboda.jpg

Արտիստը հավելել է, որ բոլորս «փոքրիկ մարդիկ ենք եւ ոչնինչ չենք կարող։ Բայց կան մարդիկ, որոնք ճակատագրեր են տնօրինում եւ կարող են այնպես անել, որ այս դժոխքն ավարտվի»։ «Ձեզ շատ եմ խնդրում, բոլորդ, ովքեր կարող եք կանգնեցնել այս սարսափը, սա գլոբալ աղետ է ամբողջ աշխարհի համար, եւ հասականալի չէ, թե ինչի կհասնենք մենք»,- հայտարարել է Լոբոդան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին