▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կիլիկիա թաղամասի համար բոլորովին նոր մանկապարտեզ ենք կառուցում». Տիգրան Ավինյան

ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Կենտրոնի «Կիլիկիա» թաղամասում։

Նա անդրադարձել է այդտեղի մանկապարտեզի խնդրին. «Կիլիկիա թաղամասում կա գործող մանկապարտեզ, որը գտնվում է վթարային շենքում, և քիչ թվով երեխաներ են հաճախում: Այն, ինչ կառուցում ենք, բոլորովին նոր մանկապարտեզ է լինելու և՛ Կիլիկիայի, և՛ Նորագյուղի համար։ Ունենալու ենք նոր ստանդարտներով, սեյսմակայուն, գեղեցիկ, 6-8 խմբանոց մանկապարտեզ»,- ասել է Ավինյանը:

Հանդիպման այլ մանրամասները՝ տեսանյութում։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին