▲ Դեպի վեր

Շաբաթ, 11.10.2025 lang.iso lang.iso lang.iso

«Կիրանցցիների հարցերին չեք կարողանում ստույգ պատասխանել»․ լրագրող Անի Գևորգյանը՝ նախարարին

Կիրանցում էր ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Ներկայացնում ենք նախարարի ու լրագրողի հարցուպատասխանը։

Լրագրող - Պարո՛ն նախարար, մարդկանց հարցերին ստույգ չեք կարողանում պատասխանել։

Սանոսյան - Մարդիկ հարցրեցին՝ ճանապարհը ոնց է անցնելու, ես էլ նկարագրեցի։

Լրագրող - Անվտանգության երաշխիքներ են պետք։

Սանոսյան - Ճանապարհն իրենով նաև կլինի անվտանգություն։

Լրագրող - Գյուղը կիսվում է, ի՞նչ անվտանգություն։

Սանոսյան - Դե դուք էդպես մտածեք․ մենք փորձում ենք իրավիճակը կառավարել։

Տեսանյութն՝ ամբողջությամբ՝ լրագրող Անի Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին