Ինչպես հայտնել ենք, կիրանցեցիները հանդիպել են վարչապետ Փաշինյանի հետ: Նրանց հրահանգված է եղել ոչ մի բառ չփոխանակել լրագրողների հետ: Ըստ Գեղամ Նազարյանի` կիրանցեցիները գնացել են` մեկ պահանջ ներկայացնելու: Սակայն հիմա նրանք դուրս են եկել Կառավարության շենքից ակնհայտ հուզված ու զայրացած: «Ամեն ինչ նույնն ա, ոչ մի բան էլ չի փոխվել»,- ասաց գյուղացիներից մեկը: *** |
Պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Կիրանցի բնակիչների ու վարչապետի հետ հանդիպումից․ «Ասում էր՝ կարող է գիծը ըսենց անցնի, կարող է ընենց անցնի, կարող է շատ վատ անցնի, կարող է մի քիչ լավ անցնի, վարչապետին ոչ հարիր պահվածք։ Բնակիչներին նորից անորոշության ու տագնապի մեջ են դրել, մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին, որովհետև այն ողջամիտ առաջարկները, որոնք արվել են Կիրանցի բնակիչների կողմից, ոչ մեկը չի ընդունվել։ Մարդիկ ասում են, որ գոնե վերջին տարբերակով սահմանը ոնց անցել է խորհրդային Հայաստանի ու խորհրդային Ադրբեջանի տարիներին, գոնե այդպես անցնի։ Հիմա ասում է՝ կարող է այսպես անցնի, նույնիսկ կարող է գյուղի ամենամեջտեղով անցնի։ Ասել է, որ սահմանապահը կանգնի, դուք անվտանգ կապրեք, բայց կարող է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»,- Փաշինյանի խոսքերը ներկայացրեց ԱԺ պատգամավորը: |
***
Գեղամ Նազարյանը նշեց, որ Փաշինյանի հետ հանդպած մարդիկ շատ վատ վիճակում են, շոկի մեջ են։ «Մեկն ասում է՝ տունս եմ վառելու, մեկն ասում է՝ տանկ եմ բերելու տանս առաջ կանգնեցնեմ, մյուսն ասում է՝ չգիտեմ ինչ եմ անելու։ Ինչ անի մարդը, եթե իրեն եկել ու ասում են, որ սահմանը ոչ թե լինելու է այնպես, ոնց սովետական տարիներին է անցել, այլ ասում է՝ պարզվում է, որ սովետական միության տարիներին չեն իմացել սահմանը ոնց է անցնում, հիմա նոր սահման են հորինում։ Ինչ-որ կետեր կան, հիմա ասում է՝ այդ պայմանական a կետը հայտնվում է կամրջից 100 մետր դեպի գյուղի խորքը` գետի ուղղությամբ։ Սովետի ժամանակ նման սահման գոյություն չի ունեցել»,- հավելեց նա։ Գեղամ Նազարյանն ասաց, որ տեղի է ունենում մեծ անարդարություն, անազնվություն, սովետական Հայաստանից էլ են ուզում մի մաս գողանալ։ Այդ ամենով հանդերձ երաշխիք չեն տալիս, որ մարդիկ անվտանգ կապրեն։ *** |
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում *** «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ վարչապետի հետ հանդիպման պատվիրակության կազմն ընտրել են կիրանցեցիները: Վերջիններս ոչ մի հարց չեն տալու Փաշինյանին, միայն պահանջ են դնելու, որ կողմ են սահմանագծմանը, բայց եթե դա լինի սահմանագծում, այլ ոչ թե միակողմանի զիջում: «Մեր գյուղացիներն այնքան վճռական են, որ կհասնեն իրենց խահանջին` չիրականացնել կամայական սահմանագծում ու միակողմանի զիջում»,- նշեց Գեղամ Նազարյանը: *** Կիրանցեցիները լուռ, առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ: Նրանց ուղեկցում էին մեծ թվով ոստիկաններ: Պարզ է, որ կիրանցեցիներին հրահանգված է եղել ոչ մի բառ չփոխանակել լրագրողների հետ և ոչ մի հարցի չպատասխանել: «Մենք էդ սիրտը չունենք, որ ձեզ հարցազրույց տանք»,- համառ հարցերին ի պատասխան` ասաց մի տղամարդ: Նրանք նաև հրաժարվեցին պատասխանել հարցին, թե ով է որոշել Կիրանց գյուղի պատվիրակության կազմը: Դիտեք նաև՝ |
«Մի կողմից սյուները դնում են, մի կողմից ժողովուրդը գնում, հանում է: Դուք տեղյա՞կ եք, որ բնակիչները գնում, հանում են: Էդ սյուների մի մասն արդեն չկա»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց Գառնիկ Դանիելյանը: Նա ևս մեկ անգամ իհշեցրեց, որ ամբողջ գործընթացն ապօրինի է: «Երեկ հաստատվեց լուրը, որ եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են նկատվել: Այնտեղ, որտեղ ականազեչրծել են, ադրբեջանցիներ են եղել: Իրենք չեն էլ բացատրում` նրանք ինչու են գալիս»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: *** «Իշխանության ամբողջ գործունեությունը կեղծիք է, սուտ է, մանիպուլյացիա է: Կես ժամը մեկ սուտ են խոսում: Գյուղից գյուղ մի ստից մյուսն են ասում: Գնում մի գյուղում մի բան են ասում, մյուսում` մի բան: Հիմա էսքանից հետո ինչի՞ն հավատաս, ո՞նց հավատաս: Աչքով տեսնում են ադրբեջանցուն, ասում ա` դա ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևում»,- լրագրողների հետ զրույցում Կառավարության աշխատանքի մասին խոսելիս նշեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: *** Ճանապարհը փակ է, շատ-շատ մարդիկ են մեզ միանում, կիզիչ արևի պատճառով մարդիկ ճանապարհին չեն կանգնում, բայց այս ձորակները լի են մարդկանցով, լրագրողների հետ զրույցում նշեց Գառնիկ Դանիելյանը: «Պայքարը շարունակվում է, բազմաթիվ մադիկ են մեզ աջակցում, միանում` տարբեր քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ: Այնպիսի մարդիկ են զանգում, որ ես շատ մեծ ոգևորություն եմ ապրում: Չեմ ուզում շատ մեծ փակագծեր բացել, բայց սա համազգային շարժում է, սա աշխարհաժողով է: Այն մարդիկ, որոնք որ մտածում են, որ մեզ կարող են բաժան-բաժան անել, չի ստացվելու: Համախմբելու ենք բոլոր կարողական ուժերը, բոլոր մտահոգ մարդկանց, մեր բաժին կռիվը տալու ենք, և կարողանալու ենք ցանկալի արդյունքների հասնել, բոլոր նախադրյալները կան»,- հուսադրեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորը: |