▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիրանցին՝ ՔՊ-ին․ մյուս անգամ Կիրանց գալուց մի փոքր շուտ ասեք, գանք շնորհակալություն հայտնենք

Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում  հրապարակել է ՔՊ-ական պատգամավորների՝ Կիրանցում արված  լուսանկարը և կից գրել. 

«Արփի Դավոյան մյուս անգամ Կիրանց գալուց մի փոքր շուտ ասեք էլի)) գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» եւ երանելի «խաղաղություն»-ը պարգեւելու համար»:

***

«Գյուղում էինք, տանը՝ մեր բան ու գործով, հեռախոսս բացեցի ու տեսա Լուլուն, Արփի Դավոյանը, Անդրանիկ Քոչարյանը, մի խոսքով՝ ՔՊ-ական խունտան եկել է Կիրանց, նկարվել ու հետ են գնացել»,- «Մեդիահաբ»-ի հետ զույցում պատմել է Կիրանց գյուղի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ եկել, նկարվել ու հետ են վերադարձել Երևան։

«Հետաքրքիրն էն էր, որ խմբային լուսանկարը վերնագրել էին «Կիրանց», բայց կիրանցեցի մարդ չկար նկարում։ Որ մեկին հարցրել եմ, ասում են՝ «տեղյակ չենք, որ եկել են»։ Հաստատ բոլորն ասելիք ունեն»,-ասաց նա։

Լրատվականի ունեցած տեղեկություններով ՔՊ կուսակցության պատգամավորները Կիրանցում գեներալի զինվորական կոչում են շնորհել Ալեքսանդր Ցականյանին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին