▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիրկորովը խոստովանել է, որ ռուս հայտնի դերասանուհու և նրա հայ ամուսնու դստեր իսկական հայրն է

Ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչ Ֆիլիպ Կիրկորովն արձագանքել է այն լուրերին, թե իրենից է ծնվել դերասանուհի Աննա Խիլկևիչի և նրա հայ ամուսնու՝ Արթուր Վոլկովի կրտսեր դուստրը։ Արտիստը խոստովանություն է արել NTV-ի «Ты не поверишь» հաղորդման եթերում.

 

http://asekose.am/upload/news/admin/2013/04/515ad78a071b1_medium.jpg

«Եթե աշխարհում ավելի գեղեցիկ մարդիկ լինեն, դրանից բոլորը միայն լավը կդառնան: Անյան երեխա ուներ, որը նման է արտիստի։ Ինձ համար սա հրաշալի նորություն է»,- կատակել է Կիրկորովը:

Դերասանուհին 2015 թվականից ամուսնացած է հայազգի գործարար Արթուր Վոլկովի (Մարտիրոսյան) հետ։ Զույգը դուստրեր ունի՝ Արիաննան և Մարիան։ Ավագ դուստրը ծնվել է 2015 թվականին, իսկ կրտսերը՝ քրոջից երեք տարի ուշ։

Ավելի վաղ Աննա Խիլկևիչը զայրացրել էր իր երկրպագուներին՝ ղեկին նստեցնելով ավագ դստերը։ Դերասանուհին ի պաշտպանություն հայտարարել էր, որ յոթ տարեկան երեխայի հետ մեքենավարել է դատարկ  գյուղով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին