▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կմիանա՞ արդյոք ԲՀԿ-ն՝ Քոչարյանի աջակիցների դաշինքին

Լրագրողներն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվել են՝ պատրա՞ստ է արդյոք ԲՀԿ-ն միանալ Քոչարյանի շուրջ ստեղծված դաշինքին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

««Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ունի իր քաղաքական օրակարգն ու շարժվում է դրանով: Որևէ ալյանսի կամ միավորման հարց չի քննարկվում, ինչ վերաբերում է Քոչարյանի աջակիցների դաշինքին, դա բացառապես իրենց գործունեության դաշտում է, մեր օրակարգում որևէ մեկի հետ դաշինք կազմելու հարց չի քննարկվել»,- ասել է Իվետա Տոնոյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող մի շարք անհատներ, կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ միավորվել են և կազմել «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»: Նպատակն է աջակցել կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահին։ Այս մասին իր կարծիքն է հայտնել նաև Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին