▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կնիկ, էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների քրեական գործով մի կին է անցնում:

Իրավապահներին տեղեկություններ են հասել, որ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաները կոնկրետ անձանցից, Կենտրոն վարչական շրջանում տերմինալի եւ սուրճի սարքեր տեղադրելու համար, գումար են ուզել։ Ավելին՝ իրավապահների ձեռքում հայտնվել է խոսակցության փաստ՝ ինչպես է թաղապետարանի պաշտոնյաներից մեկը զանգել կնոջը ու ասել՝ կնի՛կ, էսօր 600 դոլար գրպանդ մտավ։

Հիշեցնենք, որ հայտնի էր դարձել, թե Կենտրոնի թաղապետարանից ում են իրավապահները ձերբակալել: Նոյեմբերի 12-ին իրավապահները Կենտրոնի թաղապետարանում՝ աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների բաժնում, գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում՝ ձերբակալվել են 4 անձինք, որոնցից 3-ը պաշտոնատարներ են։

Ավելի ուշ նախաքննական մարմինը հայտնեց, որ պաշտոնյաները կալանավորվեցին։ Կալանավորվածներից մեկը առեւտրի եւ սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանն է. ձերբակալվել էին նաեւ նրա տեղակալը ու եւս 2 անձ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին