Նոր բացահայտումներ Երևանի ավագանու ընտրություններում կատարվող խախտումների վերաբերյալ, որոնք արձանագրվել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից:
13/17 տեղամասում` 43 դպրոց, Նոր Արեշ, հանձնաժողովի անդամները պահանջում են դիտորդներին ցույց տալ նկարահանված նյութերը` որակելով նկարահանումն որպես անօրինական գործողություն:
07/13 տեղամասում` 176 դպրոց, Ա-1 թաղ, կնիքի դրոշմը անձնագրից մաքրած կինը փորձել է քվեարկել եւս մեկ անգամ: Դեպքը կանխվել է, սակայն հանձնաժողովի նախագահը չի հրավիրել Ոստիկանության ներկայացուցչին: