Մինչ Ազգային ժողովը քվեարկության կդներ երեկ քննարկված օրինագծերը, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությամբ հանդես եկավ: Ալեն Սիմոնյանը դիմեց Սահմանադրական դատարանի դատավորներին:
«Կոչ եմ անում, որ իրենց չնույնացնեն Հրայր Թովմասյանի հետ, չնույնանցնեն իրենց անցած ճանապարհը և ուղղորդվեն օրենքով, իրենց խղճով և գիտելիքով»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր փակ-գաղտնի քվեարկություն կանցկացնի` Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագծի շուրջ:
Քվեարկությունը կսկսի ժամը 11:00-ին և կտևի մեկ ժամ: Նշենք, որ նախագիծը կընդունվի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ⅗-ի դրական ձայների դեպքում։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: Ինչպես ավելի վաղ հայտարարել էին, խորհրդարանական մյուս ուժերից «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցելու քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստանը» կողմ է քվեարկելու: