ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկ համացանցում հայտնվել է այս օգտատիրոջ գրառումը, որը լայնորեն տարածվում է սոցիալական ցանցերում: Նմամ գրառումը Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձ է, որն ակնհայտ վտանգ է մեր ազգային անվտանգությանը:
Կոչ եմ անում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայտնաբերել այս օգտահաշվի տիրոջը և պարզել նրա քաղաքական կապերը, նույն ջանասիրությամբ և արագությամբ, ինչպես դա արվել է նախորդ դեպքերում: Հուսով եմ, որ կրկին անգամ ականատեսը չենք լինի երկակի ստանդարտի կիրառման:
Նման գրառում տարածողները կամա, թե ակամա սերմանում են ազգամիջյան ատելություն` իրականացնելով մեր թշնամու ծրագիրը: