▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կոչ եմ անում մեր զոհված տղերքի ծնողներին՝ գոնե դուք եկեք, կանգնեք մեր կողքին, մնացածը զոմբիացած են». զոհվածի հայր

Թարմացված․ «Մեր տղերքը նահանջ հրամանին չեն ենթարկվել, մենք էլ չենք ենթարկվում: Ուզում եք՝ սաղիս ձերբակալեք, մեկին կբռնեք, տասը կգա»,- դատարանի բակում, հանդիմանելով ոստիկաններին, ասացին զոհված զինծառայողների ծնողները: Նշենք, որ նրանք պահանջում են ազատ արձակել Աշոտ Փաշինյանին իբրև թե առևանգելու գործով մեղադրվող ծնողներին:

Թարմացված․Բախում ոստիկանների և հերոսածին ծնողների միջև՝ ՔԿ շենքի մոտ

Դիտեք նաև՝

Թարմացված․ Զոհված Նորայր Մայիլյանի հայրը զոհված զինծառայողների ու մյուսների ծնողներին կոչ է անում գալ ու իրենց կողքին կանգնել դատարանի բակում: «Խայտառակություն է ուղակի, անտարբերությամբ չգիտեմ՝ ուր ենք հասել, խոսքեր չկան»,- ասաց նա:

Պատմելով այսօր մեծ աղմուկ հանած միջադեպի մասին՝ նա նշեց, որ Վճռաբեկ դատարանի բակում են եղել, «մեր Գայանեի դատն է եղել, Աշոտ Փաշինյանն էլ ըտեղ հանկարծ հայտնվել է»:

«Մենք մեր ամենաթանկն ենք տվել, ես իմ մինուճարին եմ տվել, հիմա համ անտեր ենք մնացել, համ էլ հալածվում ենք: Կոչ եմ անում զոհվածների բոլոր ծնողներին՝ գոնե դուք, իմ բախտակից ընկերներ, եկեք կանգնեք մեր կողքը: Մնացածը զոմբիացած են, էշացած են, քնած են, աստված իրենց հետ»:

Երեք ժամից ավելի է, ինչ զոհված զինծառայողների՝ բերման ենթարկված ծնողները գտնվում են Ոստիկանության Շենգավիթի բաժնում:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը քիչ առաջ հայտնեց, որ ծնողներին տեղափոխելու են քննչական բաժին՝ քննչական գործողություններ կատարելու:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ձերբակալվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու ենթադրյալ փորձի հիմքով։ Նրանք տեղափոխվել են Շենգավիթի ոստիկանական բաժանմունք։

Իր հերթին ՔԿ-ից հայտնել են, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հավելենք, որ քիչ առաջ ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ձերբակալվել է 1 անձ:

Հիշեցնենք՝ այսօր Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը հայտնել է, որ զոհվածների ծնողները փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։

«Որդիների կանչ» ՀԿ-ն մանրամասներ է հայտնել միջադեպի մասին՝ նշելով. «Պետք է պարզաբանենք և հստակեցնենք մեկ բան, որ նշված երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետև մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից»։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին