▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ` հայտնի դպրոցական դեպքերի և դրա արձագանքների վերաբերյալ

 

Իմ շատ սիրելի ու հարգելի բարեկամներ, ես պարզապես հրճվանքով եմ լցվում, երբ տեսնում եմ, թե որքան մարդիկ կան, ովքեր պատրաստ են ամենայն ջերմությամբ ու անկեղծությամբ սատար կանգնել մի երեխայի (մարդու) իրավունքների պաշտպանությանը, ում դեռ մի քանի օր առաջ ընդհանրապես չէին ճանաչում: Սա դուրս է տվյալ դեպքում Հարությունի` իմ եղբայրը լինելու հանգամանքից. հիացնողը երևույթն ինքն է: Այս միասնականությունը և «ուրիշի» ցավը սեփականը համարելու պատրաստակամությունն է, որ մեզ կտանի ամենալուսավոր ճանապարհով: Այս ամենի նպատակն է ոչ միայն կամ ոչ այնքան Հարությունի իրավունքների պաշտպանությունը, որքան այս դեպքը մնացյալ բոլոր նմանատիպ իրավիճակների համար նախադեպային դարձնելը. հատկապես այն դեպքերի, երբ նման իրավիճակում հայտնված երեխան անկարող է գտնվել, գտնվում կամ կգտնվի համարժեք պատասխան տալ` պահելով սեփական արժանապատվությունը` ի հակադրություն այս դեպքի:
Բայց ունեմ նաև մի մե՜ծ խնդրանք բոլորիս. երբեք չատենք մարդկանց ու ատելությամբ չլցվենք նրանց նկատմամբ, մանավանդ երբ նրանք երեխաներ են, այլ միայն պայքարենք և մեզ թշնամի համարենք երևույթներն ու արարքները: Հավատացեք` եղբորս համադասարանցիները նույնպիսի լուսավոր մարդ կարող են և պետք է դառնան, ինչպես, հուսով եմ, կդառնա եղբայրս ապագայում: Բոլոր մարդկանց, մանավանդ երեխաների մեջ կա այն լուսավոր կանթեղը, որը սպասում է բոցավառման: Դրա համար ձգտենք որևէ կերպ չդիպչել մյուս երեխաների արժանապատվության նուրբ լարերին, այլ միայն ետ պահել երեխաներին սխալ ճանապարհից:
Եվս մեկ անգամ` մեծ շնորհակալություն ձեզնից յուրաքանչյուրին` նման ջերմ ու պատրաստակամ արձագանքի համար: Սա սուրբ գործ է, որովհետև գործ ունենք երեխաների հետ: Սա պատասխանատու գործ է, որովհետև սրանով պիտի ոգեշնչվեն և ուժ գտնեն բոլոր երեխաները:
ՈՒրեմն լինենք համառ ու հաղթանակող մեր սիրո մեջ, և պարտվող` մեր ատելության մեջ:
Լավագույնը ձեզ բոլորիդ, սիրելի բարեկամներ: Ես հպարտանում եմ ձեզնով:
Մակար Ղազարյան` Հարություն Ղազարյանի եղբայր:

Իմ շատ սիրելի ու հարգելի բարեկամներ, ես պարզապես հրճվանքով եմ լցվում, երբ տեսնում եմ, թե որքան մարդիկ կան, ովքեր պատրաստ են ամենայն ջերմությամբ ու անկեղծությամբ սատար կանգնել մի երեխայի (մարդու) իրավունքների պաշտպանությանը, ում դեռ մի քանի օր առաջ ընդհանրապես չէին ճանաչում:

Սա դուրս է տվյալ դեպքում Հարությունի` իմ եղբայրը լինելու հանգամանքից. հիացնողը երևույթն ինքն է: Այս միասնականությունը և «ուրիշի» ցավը սեփականը համարելու պատրաստակամությունն է, որ մեզ կտանի ամենալուսավոր ճանապարհով: Այս ամենի նպատակն է ոչ միայն կամ ոչ այնքան Հարությունի իրավունքների պաշտպանությունը, որքան այս դեպքը մնացյալ բոլոր նմանատիպ իրավիճակների համար նախադեպային դարձնելը. հատկապես այն դեպքերի, երբ նման իրավիճակում հայտնված երեխան անկարող է գտնվել, գտնվում կամ կգտնվի համարժեք պատասխան տալ` պահելով սեփական արժանապատվությունը` ի հակադրություն այս դեպքի:
Բայց ունեմ նաև մի մե՜ծ խնդրանք բոլորիս. երբեք չատենք մարդկանց ու ատելությամբ չլցվենք նրանց նկատմամբ, մանավանդ երբ նրանք երեխաներ են, այլ միայն պայքարենք և մեզ թշնամի համարենք երևույթներն ու արարքները: Հավատացեք` եղբորս համադասարանցիները նույնպիսի լուսավոր մարդ կարող են և պետք է դառնան, ինչպես, հուսով եմ, կդառնա եղբայրս ապագայում: Բոլոր մարդկանց, մանավանդ երեխաների մեջ կա այն լուսավոր կանթեղը, որը սպասում է բոցավառման: Դրա համար ձգտենք որևէ կերպ չդիպչել մյուս երեխաների արժանապատվության նուրբ լարերին, այլ միայն ետ պահել երեխաներին սխալ ճանապարհից:
Եվս մեկ անգամ` մեծ շնորհակալություն ձեզնից յուրաքանչյուրին` նման ջերմ ու պատրաստակամ արձագանքի համար: Սա սուրբ գործ է, որովհետև գործ ունենք երեխաների հետ: Սա պատասխանատու գործ է, որովհետև սրանով պիտի ոգեշնչվեն և ուժ գտնեն բոլոր երեխաները:
ՈՒրեմն ,լինենք համառ ու հաղթանակող մեր սիրո մեջ, և պարտվող` մեր ատելության մեջ:
Լավագույնը ձեզ բոլորիդ, սիրելի բարեկամներ: Ես հպարտանում եմ ձեզնով:


Մակար Ղազարյան`

Հարություն Ղազարյանի եղբայր

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին