▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Когда пушки гремят винтовки молчать». տելեվիզրով եմ տեսել միշտ.Մարուքյանը՝ Միքայել Մինասյանի հետ կապի մասին

Աժ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի այն մեղադրանքներին, թե ինքը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապ ունի.

«Когда пушки гремят винтовки молчать: Երբ պատասխանում եմ Փաշինյանին, մեկ էլ տեսնում եմ Փաշինյանը sms է գրում, թե Ալենը կգա, կպատասխանի։ Ալենն էլ ինչ պետք է պատասխանի։ Բայց հարցն անդադար շահարկվել է։ Երբ Վանաձորի ընտրությունների քարոզարշավն էր, այդ նույն ելույթներն էին այդ նույն մարդիկ ունենում։ Հետո տեսան, որ առանց մեզ ոչ մի բանի չեն կարող հասնել, էկան ասեցին, դա գործընկերների փնտրտուք էր, մենք ձեզ մեղադրում էինք, որ գտնենք գործընկեր։ Հիմա մենք հպարտ ենք «Լուսավոր Հայաստանով», Նիկոլ Փաշինյանի ելույթը կա, որ ասում է, որ հպարտ է «Լուսավոր Հայաստանով» և ստեղծվեց «Ելք» դաշինք։

Հետո այն փլուզվեց և առանձին մասնակցեցինք Երևանի ընտրություններին և նորից սկսվեցին այդ նույն բաներն ասել։ Դա քաղաքական շանտաժ է։

/filemanager/uploads/2020/02/week-2/Edmon_Maruqyan_1.jpg

Բնական է, որ նման բան չկա և չի կարող լինել։ Ավելին ասեմ, դրանով հայհոյում են իրենց կենսագրությունը, ամեն օր իրենք իրենց քֆրտում են: Եթե դու մարդու հետ ճանապարհ ես գնացել, էդ մարդուն մինչև ճանապարհը ու դրանից հետո մեղադրում ես նույն բանի մեջ, ուրեմն դու էլ ես դրա մեջ։ Ես գիշերները էս վերջերս լավ չեմ քնում, գուցե դրանից է։ Նույն Ալեն Սիմոնյանի նախկին ընկեր, ԱԱԾ նախկին ղեկավար պարոն Վանեցյանը վերջերս հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի ցուցումով հանդիպել է Միքայել Մինասյանին։ Պարզվում է՝ իշխանությունը նախկին իշխանության լատենտ սպասարկուն է, նույն Ալեն Սիմոնյանով, բայց մեղադրում է ուրիշներին։Եվ այդտեղ ինձ մոտ հարցեր են առաջանում՝ կարո՞ղ է Միքայել Մինասյանին դուք եք տարել աերոպորտ ճանապարհելու, որ հետո փնտրեք, հա՞։ Կարա ասի Ալեն Սիմոնյանը, թե իր ընկերոջն ինչ է հանձնարարել իր ղեկավարը, թե ինչ անեն Միքայել Մինասյանի հետ, կարող է Միքայել Մինասյանի բիզնեսներն եք վերցրել, տեղյակ չենք։ Էդ հարցերը թողած, եկել հարցնում եք՝ վերջին անգամ երբ եք տեսել, տելեվիզրով եմ տեսել միշտ»,- նշեց Մարուքյանը։

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին