▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները վաղվանից, երևի թե, սկսելու են անջատման գործընթացը

ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը, անդրադառնալով ՀԾԿՀ հայտարարությանը, ըստ որի՝ կոմունալների վճարմանը խոչընդոտող ֆորս մաժորն ապրիլի 22-ից համարվում է վերացած, հայտարարեց․

«Բնակչության զգալի տոկոս կա, որը չի օգտվում սոցիալական փաթեթներից, ու նրանց համար էական ֆորս մաժորային հանգամանքներ են՝ չեն կարողանում գնալ աշխատանքի, չունեն հնարավորություն գումար վաստակելու, ու ստացվում է իրավիճակ, որ նրանց համար ֆորսմաժորային իրավիճակները գործում են, իսկ մեր կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները վաղվանից, երևի թե, սկսելու են անջատման գործընթացները․․․ ՀԾԿՀ-ն պետք է հայտարարության սոցիալական հետևանքները գնահատի, նոր անի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին