«Եվրատեսիլ 2014»-ի աղմկահարույց հաղթող ավսստրիացի տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրսթը մասնակցել է ֆրանսիացի մոդելավորող Ժան-Պոլ Գոտյեի նորաձևության ցուցադրությանը: Ավելին` Կոնչիտան Փարիզում տեղի ունեցող Բարձր նորաձևության շաբաթի շրջանակներում հանդես է եկել գոթական հարսանացուի կերպարով` եզրափակելով ցուցադրությունը:
Նշենք, որ Գոտյեն պատմել է, որ Կոնչիտայի հետ ծանոթացել է երկու տարի առաջ, երբ վերջինս եկել էր իր ցուցադրություններից մեկին: Մոդելավորողի խոսքով` անմիջապես հավանել է նրա կերպարը, իսկ բուն ցուցադրությանը Կոնչիտան հոյակապ տեսք է ունեցել:
Կոնչիտա Վյուրսթը դարձել է Գոտյեի ցուցադրության գոթական հարսնացուն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet