ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։
Առողջություն եմ ցանկանում նրան։
Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։
Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը»:
Ստորև ներկայացնում ենք նաև Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի հայտարարությունը.
«115 դեպքերից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են, ջերմություն չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:Դեպքերի ծանրակշիռ մասը` 115-ից 99-ը կապված են Էջմիածնի նշանադրության և արտադրամասի հետ:1 մարդ ամբողջությամբ ապաքինվել է, մյուսների վիճակը` բավարար, կյանքին սպառնացող վտանգ չկա»:


