Կառավարության նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, ասաց. «Որպես հիմնական խնդիր դիտարկելով հիվանդների բուժօգնությունը՝ արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ չունենք որևէ պացիենտ, որ սպասում է հոսպիտալացվելու. բոլորն ստանում են պատշաճ բուժօգնություն: Ավելին, արդեն ինչպես առաջին ալիքի ժամանակ՝ ամռան վերջին, սկսել ենք որոշ հիվանդանոցներ վերադարձնել իրենց բնականոն գործունեությանը՝ իհարկե, միշտ պատրաստ լինելով»:

Մանրամասները՝ տեսանյութում


