▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորոնավիրուսի պատճառով Թումո կենտրոնները Հայաստանում և Արցախում մինչև ապրիլի 12-ը փակ կլինեն

Հայաստանի եւ Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչեւ ապրիլի 12-ը ներառյալ փակ են լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Թումո զարգացման կենտրոնը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Թումոցինե՛ր եւ ծնողնե՛ր, Հայաստանի եւ Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչեւ ապրիլի 12-ը ներառյալ փակ են: Թումո կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում ու, հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը, մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ եւ բնականոն առօրյան: Նորից կկարոտենք ձեզ ու անհամբեր կսպասենք հանդիպմանը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին