▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է:

Նախարարը ներկայացրել է ասվածի մասին գրաֆիկը եւ կրկին  հորդորել մնալ տանը, կոտրել տեմպը:

Հիշեցնենք, նախարարն ավելի վաղ նշել էր, որ երկրները այս ընթացքում կորոնավիրուսի տարածման տարբեր արագություններ են ունեցել՝ 2-ից մինչև 10 օր: Մենք ապրիլի 1-ին գտնվում էինք 7-օրյա տեմպի տակ: Այսինքն՝ մեր դեպքերը կրկնապատկվել են յուրաքանչյուր 7 օրը մեկ անգամ:

Ըստ նախարարի, եթե ենթադրենք, որ այս տեմպը պահպանվում է, ապա մենք ապրիլի 7-ին ունենալու ենք մոտ 1000 դեպք, ապրիլի 14-ին՝ 2000 և այդպես շարունակ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին