▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կորոնավիրուսով քաղաքացին իրեն լավ է զգում, գանգատներ և ջերմություն չունի». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսի տեստը դրական էր, իրեն լավ է զգում, գանգատներ և ջերմություն չունի։

Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք ժամանակավորապես ապրում են Գոլդեն Փելես հյուրանոցում և նրանցից մեկի շունիկը նույնպես իրենց լավ են զգում։

Շուտով կլինեմ Ծաղկաձորում և ուղիղ եթերով կմիանամ ձեզ»։

Դիտեք նաև՝ Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը․ Նախարարը պատասխանում է կորոնավիրուսի հետ կապված հարցերին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին