ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է թվեր՝ կորոնավիրուսային հիվանդության պատկերի մասին:

Նա հիշեցրել է, որ գրանցվել է 351 նոր դեպք կիրակի օրվա ընթացքում:
«4.823 ընդհանուր դեպք:
2.718 ակտիվ դեպք:
100-ից ավել ծանր և ծայրահեղ ծանր դեպք:
61 մահ:
1.3% մահացություն»,-գրել է նախարարը:
Հիշեցնենք` այսօրվա հրապարակած տվյալները ռեկորդային էին Հայաստանում՝ համաճարակի բռնկումից ի վեր եւ դրա ողջ ընթացքում:


