▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորոնավիրուսով վարակված արցախցու հետ շփված 20 անձ է մեկուսացվել, ինքնամեկուսացած է ամբողջ գյուղը

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված՝ նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գյուղի բնակիչները, ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացված են:

Տեղեկատվական շտաբը նշում է, որ վարակված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն, ներկա պահին անհանգստացնող բան չկա: Առողջապահության նախարարությունից ինքնամեկուսացված քաղաքացիների վերաբերյալ հաղորդում են, որ նրանցից որևէ մեկը վարակին հատուկ ախտանիշներ չունի, առողջական վիճակները շուրջօրյա վերահսկում են բժիշկները: «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ը Միրիկ գյուղի բնակիչներին ախտահանիչ նյութեր և հիգենիայի պարագաներ է բաժանել: Առողջապահության նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ այս պահին բուժհաստատություններում Միրիկ գյուղի կամ մեկ այլ դեպքով մեկուսացված քաղաքացիներ չկան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին