Կառավարության նիստի սկզբում նախարար Արսեն թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը․

«Ունենք հաստատված 50 նոր դեպք, նոր բուժված 25 քաղաքացի, այս պահին ակտիվ բուժման մեջ գտնվողների թիվը՝ 840, բուժվածների ընդհանուր թիվը՝ 659, մահերի թիվը՝ 24։ Ունենք ծայրահեղ ծանր 10 հոգի, թոքաբորբքով՝ մոտ 230 հոգի, արհեստական օդափոխության վրա՝ 5 հոգի, նրանցից մեկը բավական երիտասարդ է, ունի բնածին ծանր հիվանդություն, կարծես հույսեր կան, որ կկարողանանք կյանքը փրկել։ Աճի տեմպը մոտավորապես նույնն է։ Մահճակալային ֆոնդի առումով դեռ ծանրաբեռնվածությունն այնպիսին չէ, որ այլ տարբերակի անցնենք։ Պետք է զգոնությունը չկորցնենք, չթուլանանք»։
Անդրադառնալով աշխարհում կորոնավիրուսի պատկերին ու սահմանափակումների վերաբերյալ ամենօրյա որոշումներին՝ Արսեն Թորոսյանն ասաց․ «Թե՛ ակադեմիական, թե՛ պետությունների միջև կա դեբատ՝ խոսվում է թե՛ երկրորդ ալիքի մասին, թե՛ թուլացումներից զգուշանալու մասին․ նույն Եվրոպայում գնում են աստիճանական թուլացումների, բայց ես վստահ չեմ, որ դրանք չեն բերելու նոր բռնկումների»։
Հավելենք, որ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը թարմացված տվյալներ է հրապարակել․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1523
Առողջացածներ - 659
Փաստացի բուժվողներ - 840
Ընդհանուր թեստեր - 15960
Մահվան ելքեր - 24


