Կոտայքի մարզում 17-ամյա տղան դանակահարել է հասակակցին
Հունիսի 13-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ոստիկանությունը պարզել է, որ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում անհիմն պատճառով ծագած վիճաբանության ժամանակ 17-ամյա Հ․ Ղ-ն դանակով հարվածել է 17-ամյա Գ․ Հ-ի կրծքավանդակին։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, հաջորդ օրը տուժածը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դանակահարողը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին և խոստովանել կատարվածը, ինչպես նաև ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող գաղտնի փականով ծալովի դանակը։