Մեծ ափսոսանք եմ ապրում, երբ լսում եմ, թե ինչպես են օրինակ Ժառանգությունը, ՀԱԿԿ-ն կամ Դաշնակցությունը հայտարարում , որ գնում են փուլ առ փուլ իշխանափոխության և համարում , որ Վարչապետին փոխելու հարց բարձրացնելով կարողանալու են կամ վարչապետ փոխեն կամ Սերժ Սարգսյանին մի այնպիսի հարված հասցնեն դրանով , որ նա դարդից հրաժարական տա: Մարդկանց ներշնչում եք , որ ԲՀԿ-ն ընդդիմություն ա, իսկ օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականն է քնարկվում: Հենա–հենա , բան չմնած, ընդամենը 3.5 տարի ու Սերժը կգնա...
Ցավում եմ, որ այն վիճակում եք հայտնվել, որ վերարտադրվելու համար նման անլուրջ քաղաքական օրակարգ եք ձևավորում : Ձեր գույություննը փորձում արդարացնել գոյություն չունեցող բաներով և լուրջ դեմքի արտահայտությունով: Գոնե , երբ հրապարակայնորեն նման բաներ եք ասում , անկեղծության համար ձեր խոսքը սկսեք ` լինում է, չի լինում ... արտահայտությամբ:
Կուսակցությունները փորձում են իրենց գոյությունն արդարացնել գոյություն չունեցող բաներով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet